Ривлин Влад : другие произведения.

Թել-Ավիվի պատմությունը.Սումայլ

Самиздат: [Регистрация] [Найти] [Рейтинги] [Обсуждения] [Новинки] [Обзоры] [Помощь|Техвопросы]
Ссылки:
Школа кожевенного мастерства: сумки, ремни своими руками
 Ваша оценка:
  • Аннотация:
    Первый перевод(надеюсь не последний) написанного мною на армянский язык. Ни слова не понимаю, но приятно. Моя признательность Ангелине Габриелян переводившей данный отрывок из серии рассказов о Тель-Авиве: Улица израильского социализма, в армянском варианте-деревня Сумайл. http://ostarmenia.com/?p=16346&lang=hy

  Եթե դուք հայտնվեք Թել-Ավիվում և ցանկանաք ավելի մոտիկից ծանոթանալ իսրայելական սոցիալիզմին, ուրեմն ձեզ անհրաժեշտ է գնալ Հաիմ (Վիկտոր) Արլոզորովի անվան փողոց:
  
  Այստեղ՝ այս փողոցի վրա, պահպանվել են իսրայելական սոցիալիզմի դարաշրջանի հուշարձաններ՝ Գիստադրուտի՝ մինչև այսօր երկրի ամենամեծ արհմիության շենքը, և երկրի ամենաառաջին հիվանդանոցային դրամարկղի շենքը՝ Քլալիտը, որը պատկանում է Գիստադրուտին:
  
  Կային նաև այլ շինություններ՝ արհմիության դպրոցների, ուսուցիչների արհմիության, աշխատավորական շարժման հետազոտական ինստիտուտի շենքերը: Սակայն բոլոր վերոնշյալ շենքերը քանդվել են 1990-ականների առաջին կեսին, ինչը ևս խորհրդանշական է, քանզի հենց այս տարիներին քաղաքական բարեկրթական լեզվով լիբերալիզմ կոչվող երևույթը, որը իսրայելական ժողովրդի շրջանում երկրի ներկայիս նախագահ Շիմոն Պերեսի թեթև ձեռքից հայտնի է որպես "անկուլտուրական կապիտալիզմ", հաղթանակեց Իսրայելում լրջորեն ու երկար ժամանակով:
  
  Գիստադրուտի շենքը Իսրայելում "դասական ստալինիզմի" օրինակ են անվանում ճարտարապետության մեջ, դրա տակ ենթադրելով շենքի մոնումենտալ չափերը: Սակայն, ինչպես Օստապ Բենդերն էր ասում, սա Ռիո-դե-Ժանեյրո չէ, և Ստալինի ժամանակաշրջանի մոսկովյան ճարտարապետական ասամբլեաներից էլ հեռու է: Սակայն Իսրայելի համար, հատկապես 1940-50-ական թվականներին, այս կառույցը իրապես տպավորիչ է՝ ավելորդ ոչինչ, ամեն ինչ շարված է խստորեն: Շենքի կտուրին կարմիր աշտարակը խորհրդանշում է սոցիալիստական իդեալները, սակայն հիմա շրջապատող իրականության ֆոնի վրա այն երևում է որպես կատակ, ոչ թե սիմվոլ: 90-ականների սկզբին կառուցված Շեքելի բազմահարկ աշտարակները, որոնք խորհրդանշում են երկրի կյանքում տեղի ունեցած բուրժուական փոփոխությունները, կարծես, վերևից ներքև են նայում խիստ Գիստադրուտին: Նայում են վերևից և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով, կարող է նաև գերազանցության քմծիծաղով:
  Գիստադրուտից և աշարակներից մի փողոց այն կողմ, քաղաքի կենտրոնում՝ Արլոզորով ու Էվեն Գվիրոլ փողոցների խաչմերուկում կա ևս մի պատմական հուշարձան, սակայն արդեն ոչ թե իսրայելական սոցիալիզմի, այլ արաբ-իսրայելական առաջին պատերազմի վերաբերյալ, որը Իսրայելում անվանում են անկախության համար պատերազմ, իսկ Պաղեստինում՝ Նաքբա՝ պաղեստինյան արաբների աղետ, որոնք 1948-թվականին վտարվել են իրենց հողից:
  
  Սրանք տներ են, որոնք պահպանվել են պաղեստինյան Սումայլ գյուղի տարածքում: Արաբերենից թարգմանելով "ցումայլ" նշանակում է " չոր հող": Գյուղի բնակիչները Եգիպտոսից եկած գաղթականներն էին, որոնք 1920-ական թվականների սկզբին ուղղվեցին դեպի Պաղեստին փող վաստակելու համար, և Սինայ թերակղզու բեդուինները: Արաբ-իսրայելյան առաջին պատերազմից հետո արաբներից պահպանված տներում բնակվեցին հրեական գաղթականները, որոնք երկիր էին եկել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և Յաֆֆոյի բնակիչները, որոնք լքել էին իրենց տները քաղաքի վրա կիրառված ռազմական գործողություններից հետո: Իսկ անցած դարի 60-ականների սկզբին եկավ նաև արաբական գյուղ հրեա բնակիչների վտարման ժամանակը, սակայն տների բնակիչները կատաղի դիմադրություն ցույց տվեցին և պաշտպանեցին իրենց տները: Ինչևէ, նախկին արաբական գյուղի մակերեսը զգալիորեն կրճատվեց՝ իսրայելական կապիտալիզմի ուժ հավաքող նորանոր հարձակումների արդյունքում անկում ապրած տների մեծ մասը ավերվեց, և նրանց տեղում վեր խոյացավ նոր բարձրահարկ շենք՝ բաղկացած թանկարժեք գրասենյակներից:
  
  Սումայլի մնացած մասում դեռևս պահպանվել են արաբական շինություններ: Քաղաքային ինֆրակառույցները այդպես էլ չհասան այստեղ, այդ իսկ պատճառով այստեղ անհրաժեշտ չէ ունենալ հատուկ երևակայություն պատկերացնելու համար, թե ինչպիսին էր Սումայլը 70 տարի առաջ: Ներկայումս այստեղ պլանավորված է առևտրի կենտրոնի ու բարձրահարկ շենքերի շինարարություն:
  
  Իսկ այժմ այս վայրը գոյություն ունի որպես քաղաքի փոքր շրջան, որը թաքնված է օտարների աչքից ու երթևեկելի մասից ուրախ նկարներով զարդարված բարձր պատով:
  
  Սումայլի բնակիչները չեն սիրում անկոչ հյուրերին, հատկապես եթե նրանք գալիս են ֆոտոխցիկներով ու տեսախցիկներով: Իմիջիայլոց, Սումայլի բնակիչների ու ոստիկանների դիմադրությունը մտել է իսրայելական փաստագրական ժամանակագրության տարեգրության մեջ: Իսրայելական օպերատորների կողմից նկարված սկանդալային կադրերը, որտեղ պատկերված է, թե ինչպես են ոստիկանները ձեռքերից ու ոտքերից քաշելով տանում վեր քաշված շրջազգեստով մի կնոջ, երկար դատական գործերի առարկա են դարձել, որի արդյունքում հաստատվել է իսրայելցիների խոսքի ազատությունը և "իմանալու իրավունքը":
  
  Հետո՝ Դիզենգոֆ փողոցի հետ հատման տեղում, գտնվում է իսրայելական սոցիալիզմի ևս մեկ հուշարձան՝ Դան կոոպերատիվի ավտոբուսային այգին: 1930-40-ական թվականներին այս տեղի շուրջ բնակվեցին թելավիվյան նավակայանի և երկու ավտոբուսային կոոպերատիվների աշխատակիցները, որոնք էլ հետագայում համախմբվել են ընդհանուրի՝ Դանի մեջ:
  Ավտոբուսային այգու շենքը կառուցվել է երևակայությամբ՝ այս ճարտարապետական կոթողի անբաժանելի մաս է կազմում ժամացույցով ջրային աշտարակը: Աշտարակը վաղուց արդեն չկա, այն քանդել են, քանի որ խանգարում էր տրանսպորտի շարժմանը՝ հիմնովին զբաղեցնեով երթևեկելի մասը: Հենց շենքն էլ ապրում է իր վերջին օրերը՝ այսօր դրա տեղում կառուցվում են բազմահարկ շենքեր, որոնք Իսրայել կոչվում են աշտարակներ: Ոչինչ չես կարող անել, կապիտալիզմը Թել-Ավիվի իսրայելական սոցիալիզմի փողոցում ամենուր հաղթում է:
  
  Ծովին անմիջապես մոտ՝ Ա-Յարկոն փողոցի վրա կա ևս մի հուշարձան՝ Իսրայելի ու ... Իրանի միջև ընկերության արձանը: Այս շենքը ծառայում էր որպես Իսրայելում Իրանի դեսպանատուն: Շահի ժամանակաշրջանում Իրանն ու Իսրայելը բավականին լավ հարաբերությունները ունեին: 50-ականների սկզբին իսրայելցիները նույնիսկ օգնում էին Իրանին կառուցել ատոմային ռեակտոր: Եթե նրանք այն ժամանակ կարողանային ենթադրել, թե ինչ հեևանքներ դա ի վերջո կունենա նրանց համար, միգուցե այսօր Իսրայելի կառավարությունը այսքան չէր մտածի, թե ոնց խանգարի Իրանին ատոմային ռեակտորների շինարարության գործում:
  
  Իսկ Իրանի նախկին դեսպանատան դիմաց տեղակայված է Անկախության այգին՝ բոլոր առումներով յուրահատուկ մի վայր: Երկրորդ Տաճարի շրջանում այստեղ եղել է հուդաիստական արքա Համսոնեների դինաստիայի Ալեքսանդր Յանայի ոչ մեծ ամրոցը: Ճիշտ է, այսօր սա հինգ աստղանի հյուրանոցների շրջան է:
  
  Բայց դրա փոխարեն կենդանի է մնացել մուսուլմանական գերեզմանոցի մի մասը, որը բացվել է 1903 թվականին կապված Յաֆֆոյում ժանտախտի համաճարակի հետ, որը տարածվեց ամբողջ քաղաքով այդ նույն տարում: Այս գերեզմանոցում սկսեցին թաղել այդ հիվանդությունից մահացած քաղաքի բնակիչ մուսուլմաններին:
  
  Նաև մինչև իսրայելական պետության առաջացումը, Իսրայելում կար բրիտանական բազա, որը հրեական պետության հաստատումից հետո դարձավ իսրայելյան ամենաառաջին զինկոմիսարիատներից մեկը: Այստեղից էլ երկրի առաջին վարչապետի՝ Դավիդ Բեն-Գուրիոնի հրամանով ապագա գեներալ,վարչապետ ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Իցհակ Ռաբինի գլխավորությամբ գնդակահարվել էր Ալտալենա նավը Բեն Գուրիոնի հակառակորդ, հետագայում վարչապետ ու դափնեկիր Մենահեմա Բեգինի կողմնակիցներով: Գնդակահարությունը հետևեց նավում գտնվող Բեգինի կողմնակիցներին կողմից զենքերը հանձնելու և իսրայելական նորաստեղծ բանակի ընդհանուր հրամանատարությանը ենթարկվելու առաջարկի մերժումից հետո: Այն ժամանակ քաղաքացիական պատերազմը անխուսափելի էր թվում: Սակայն Բեգինը հարվածին հարվածով պատասխանեց և պատերազմից հաջողվեց խուսափել:
  
  Անկախության այգին, որը կառուցվել է այս դրամատիկական իրադարձությունների տեղում, կարծես վարագույրի նման ծածկեց այս պատմական դրամաները: Այսօր սա հովվերգական վայր է, որտեղ սիրում են հավաքվել մոտակա թաղամասերի շուն պահողները և դելտոպլաններ ունեցողները: Սակայն ոչ միշտ է այստեղ այսպես եղել:
  Այգու մեծ մասը կառուցվել է մուսուլմանական գերեզմանոցի տեղում, և երկար ժամանակ սա հանդիսանում էր Յաֆֆոյի արաբական բնակչության անվերջանակի բողոքների կենտրոն, որոնք ուղղված էին ցանկացած կրոնի հետևորդների համար սրբատեղի համարվող վայրի պղծման դեմ:
  
  Սակայն դրանով այգու շուրջ ծավալվող կրքերը չհանգստացան: Մինչև Վեցօրյա պատերազմը երկրի կառավարության հոգսը քաղաքների բարեկարգությունը չէր, ու այգին դատարկության մատնվեց: Միգուցե հենց դրա պատճառով այն դուր եկավ համասեռամոլներին և 60-ական թվականներին այն դարձավ սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչների ժամանցի լավագույն վայր: Ի վերջո բողոքները վերջացան այն բանից հետո, երբ Յաֆֆոյի մուֆթին մի ֆեթվա հրապարակեց, որը, փաստորեն, մուսուլմանական գերեզմանոցի նկատմամբ քաղաքի ու հրեաների իրավունքների ընդունում էր: Չար լեզուները հավաստիացնում են, որ քաղաքի իշխանությունները կաշառել էին մուֆթիին, սակայն դրա փաստացի հաստատումը չկա: Այդ ժամանակ համասեռամոլների նկատմամբ վերաբերմունքը Իսրայելում այնքան էլ բարյացակամ չէր, ինչպես հիմա, և ի վեջո այս համայնքի ներկայացուցիչները համախմբվեցին քաղաքի բնակիչների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարվող խտրականության դեմ: Ուստի այս այգին կարելի է համարել մի վայր, որտեղ սկսվեց հավասարության համար իսրայելական համասեռամոլների հաջող պայքարը: Իսկ 70-ականների սկզբին Իսրայելի կառավարությունը այգու մի մասը տվեց Հիլթոն հյուրանոցի կառուցման համար, ինչը առաջացրեց քաղաքի ամբողջ բնակչության և էկոլոգների բողոքը, որոնք կարծում էին, որ այգու հենց մեջտեղում գտնվող հյուրանոցը կտգեղացնի այս վայրը: Բեն-Գուրիոնը նույնիսկ սկսեց տարակուսել. իսկ միգուցե հյուրանոցային բիզնեսի հզոր մագնատներին այլ տեղ տրամադրել շինարարության համար: Սակայն ցանցի տերերը համառում էին՝ կա՛մ այստեղ, կա՛մ ոչ մի տեղ Իսրայելում: Եվ այդ ժամանակ Բեն-Գուրիոնը առանց մտածելու ընդունեց այս ուլտիմատումը. օտարերկրյա կապիտալի գրավումը այն ժամանակ, ինչպես նաև հիմա, Իսրայելի համար երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայություն էր:
  
  Այսպես 1972 թվականին Թել-Ավիվում հայտնվեց ներկայումս հինգ աստղանի հյուրանոցներից հնագույնը՝ Հիլթոնը: Հյուրանոցի ի հայտ գալուց հետո այգու հռչակը ոչ ավանդական ուղղվածության ներկայացուցիչների մոտ կտրուկ իջավ, իսկ լիբերալիզմի վերջնական հաղթանակի ու համացանցի հաղթական շքերթի հետ ընդհանրապես անհետացավ: Այսօր այն ուղղակի գեղեցիկ այգի է՝ դեպի ծովը նայող հիասքանչ տեսարանով:
  
  Հենց այս այգու դիմաց էլ տեղի ունեցավ մի իրադարձություն, որի արդյունքում էլ այս փողոցը ստացավ Հաիմ (Վիկտոր) Արլոզորովի անունը, որը հիասքանչ հրապարակախոս էր և կատարելապես գիտեր մի քանի լեզու, այդ թվում նաև եբրայերեն:
  
  Արլոզորովը, որը ժամանել է Պաղեստին Գերմանիայից, որտեղ նա 24 տարեկան հասակում պաշտպանել է դոկտորատը և դեռևս մինչև Պաղեստին տեղափոխվելը եղել է իսրայելական սոցիալիզմի առաջնորդներից մեկը: Պաղեստինում նրա պաշտոնը հրեական անկլավում կարելի է համեմատել արտգործնախարարի պաշտոնի հետ: Հենց այստեղ, որտեղ հիմա գտնվում է այգին, Արլոզորովը մահացու վիրավորվեց դիմահար կրակոցներից կնոջ աչքի առաջ: Արլոզորովի սպանությունը տեղի է ունեցել հիտլերյան Գերմանիայից նրա վերադարձից անմիջապես 3 շաբաթ անց, որտեղ նա, հրեական անկլավի ղեկավարության անունից Երրորդ Ռեյխի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կնքեց Տրանսֆերի մասին համաձայնությունը, ըստ որի Գերմանիայից Պաղեստին գաղթաց հրեաների ունեցվածքից ստացվող գումարի մի մասը գնալու է նացիստական ռեժիմի գանձարան, իսկ մյուս մասը՝ ագրարային տեխնիկայի, արդյունաբերական սարքավորումների ու մթերքների տեսքով՝ հրեական անկլավ:
  
  Արլոզորովի կողմից կնքված համաձայնագիրը պաղեստինյան հրեաների շրջանում փոթորիկ առաջացրեց: Իսրայելական սոցիալիստների ամենաանհաշտ ու գերագույն հակառակորդ Վլադիմիր Զէեվ Ժաբոտինսկիի ամսագիրը այս համաձայնագիրը անվանեց "պայմանագիր սատանայի հետ", իսկ Արլոզորովին հիշատակում էին, որպես եռյակ միության՝ Ստալին-Հիտլեր-Արլոզորով, անդամ: Արլոզորովի սպանության մեջ մեղադրեցին նրանց, ում հետագայում երկար տարիներ երկրի ձախ քաղաքական ավանդության մեջ ընդունված էր դասել իսրայելական ֆաշիստների շարքը՝ Աբու Ախիմեիրա (Ախիմայերա) և նրա "Բրիտ խաբիրյոնիմ" (առողջների միություն, բառացիորոն համբալների միություն) խմբի անդամները: Հենց այս խմբի անդամներն են առաջին անգամ աշխարհում նացիստական հյուպատոսությունից գցել կեռխաչով դրոշը:Սա եղել է դեռևս 1933 թվականին Երուսաղեմում:
  
  Ժաբոտինսկին և Ախիմեիրը միատեսակ ատում էին և նացիստներին, և կոմունիստներին. առաջիններին հակասեմիթական քաղաքականության համար, երկրորդներին՝ որպես կապիտալի չարագույն թշնամիներ: Սակայն հենց նրանք, և ոչ թե իսրայելական սոցիալիստները, Հիտլերի մեջ տեսան մահացու թշնամու: Ժաբոտինսկին նույնիսկ Հիտլերին պատերազմ էր հայտարարել Հաիմ Վեյցմանից շատ ավելի շուտ:
  
  Բրիտանական դատարանը ապացույցների անբավարարության համար արդարացրեց Ախիմեիրին, իսկ Արլոզորովի մարդասպանները այդպես էլ անհայտ մնացին պատմության համար:
  
  Մոտ 5 տար առաջ իսրայելական ամսագրերում ու թերթերում կար մի նոր տարբերակ, ըստ որի Արլոզորովին սպանել են ԳԵՍՏԱՊՈ-ի լրտեսները: Հեղինակը քիչ է վստահում այդ տարբերակին՝ այն ժամանակ Երրորդ Ռեյխը այնքան էլ ուժեղ չէր: Առավել ևս, այս տարբերակի հրատարակման հետ զուգընթաց սկսեցին տպագրվել հոդվածներ, որտեղ հերքվում էր, որ Մագդա Գեբբելսը՝ հետագայում քարոզչության նացիստական նախարարի կինը, 20-ական թվականների սկզբին եղել է Հաիմ Արլոզորովի հարսնացուն (նախկինում ես կարդացել եմ նյութ այն մասին, որ նրանք նույնիսկ էին պատրաստվում միասին գաղթել Պաղեստին, սակայն Արլոզորովին բրիտանացիները տվեցին անցաթուղթ, իսկ Մագդային՝ ոչ), իբր նրանք ուղղակի ծանոթ էին Արլոզորովի քրոջ միջոցով:
  
  Այնպես որ Երրորդ Ռեյխի քարոզչության նախարարի անձնական շարժառիթը հազիվ թե լինել Արլոզորովի սպանության վճռական գործոնը:
  
  Ինձ համար պարզ է մի բան՝ Արլոզորովի կողմից կնքված համաձայնագիրը կնքվել է ոչ թե ընկերոջ, այլ թշնամու հետ: Այստեղ, հավանաբար, խոսքը միջոցների ու քաղաքական մաքրության՝ ցանկացած քաղաքական գործչի համար ամենադժվար ընտրության մասին է:
  
  Այդ ժամանակ Արլոզորովը ընդամենը 33 տարեկան էր: Խորհրդանշական է, որ նրա անունն է կրում իսրայելական սոցիալիզմի պատմությունը պահպանող փողոցը:
  
  Իսկ ավարտվում է այդ փողոցը, ինչպես և իր հարևան փողոցները, ծովով՝ ցանկացած քաղաքի ամենալավ բանով, եթե այն կա:
  
  Հեղինակ՝ Վլադ Ռիվլին (Իսրայել)
   Թարգմ․ Անգելինա Գաբրիելյան
 Ваша оценка:

Связаться с программистом сайта.

Новые книги авторов СИ, вышедшие из печати:
О.Болдырева "Крадуш. Чужие души" М.Николаев "Вторжение на Землю"

Как попасть в этoт список

Кожевенное мастерство | Сайт "Художники" | Доска об'явлений "Книги"